Մեր մասին
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմա կերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
ԳԱՏԱՀ–ի առաքելությունն է մրցակցային դրամաշնորհների միջոցով խթանել
Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացմանը։ Վստահ ենք, որ գիտական գործունեության աջակցության այս մեխանիզմն է միայն առաջավոր և մրցունակ գիտական արդյունքների գրավականը, որոնք վերածվելով տեխնոլոգիական նորարարությունների, հիմք կհանդիսանան նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար։
ԳԱՏԱՀ–ը խորապես համոզված է, որ Հայաստանի հանրապետությունում զարգացվող գիտության որակը էական նշանակություն ունի ինչպես երկրի կայուն տնտեսական առաջընթացի, այնպես էլ՝ հայ ժողովրդի ապագայի համար։ Հետևաբար, մեր կարծիքով, չպետք է խնայել ոչ մի ջանք, որպեսզի երիտասարդ գիտաշխատողները ներգրավվեն հետազոտությունների գիտական արժանիքներով պայմանավորված աջակցության մրցակցային դաշտ և օգտվեն ընձեռվող հնարավորություններից։
Մեր ինտերնետային կայքը ներկայացնում է այս ուղղությամբ գործադրված շարունակական ջանքերը։ ԳԱՏԱՀ-ը աջակցում է Հայաստանի գիտությանը՝ գիտական արժանիքներով պայմանավորված մրցութային շնորհների համակարգի միջոցով, որտեղ մեր հիմնական սկզբունքներն են օրենքի պահպանումը, գործընթացի թափանցիկությունը և հավասար մոտեցումը բոլոր դիմորդների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից, գիտական կոչումից և վարչական պաշտոնից։
ԳԱՏԱՀ–ի աջակցությունների համար միակ որոշիչ պայմանը նախագծի գիտական արժանիքն է։
Նորություններ
ԳԱՏԱՀ–ը , ՔՀՄՀ–ն և ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն հրապարակում են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2009-ի» դրամաշնորհները
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) հայտարարում են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2009 -ի» հաղթողներին.
Ասպիրանտների աջակցության ծրագիր («Ա–դասի դրամաշնորհներ»)
[Մանրամասն..]
Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2009
I. Ներածություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.
«Ա–դասի դրամաշնորհ» – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։
«Բ–դասի դրամաշնորհ» –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ։
[Մանրամասն..]
Մեր կոնտակտային տվյալներն են.
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ)
Ազատության պող. 26, Երևան–375014, Հայաստանի Հանրապետություն
[Ուղեցույց]
Հեռ.՝ (374-10)-28-81-92
Ֆաքս՝ (374-10)-28-13-80
Էլ. փոստ՝
info@nfsat.am