Ընթացիկ ծրագրերը


Միջազգային գիտական հանդիպումների և գիտաժողովների աջակցության ծրագիր (ICSP-2010)  2010

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) մրցութային հիմունքներով աջակցություն կցուցաբերի Հայաստանում հիմնարար կամ կիրառական գիտությունների բնագավառում միջազգային գիտական հանդիպումների կամ գիտաժողովների կազմակերպմանը։ ԳԱՏԱՀ–ը աջակցություն կցուցաբերի 2, հնարավորության դեպքում նաև 3 գիտաժողովի կամ գիտական հանդիպման կազմակերպմանը, կախված որակյալ հայտերի արժեքից։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել միջազգային գիտական հանրության հետ հայ գիտաշխատողների և ճարտարագետների ինտեգրման գործընթացին։ Բացի այդ ԳԱՏԱՀ–ը ձգտում է վերականգնել նախկին Խորհրդային Միության փլուզումից առաջ Եվրասիական երկրների (նախկին Խորհրդային Միության) գիտաշխատողների և ճարտարագետների միջև գոյություն ունեցած կապերը։ ԳԱՏԱՀ–ը նաև հուսով է, որ այսպիսի կապերը կնպաստեն տարածաշրջանում առկա քաղաքական լարվածության մեղմացմանը։
Աջակցություն տրամադրելու համար առաջնահերթություն է տրվելու այն հայտերին, որոնք կապահովեն այլ եվրասիական երկրների (նախկին Խորհրդային Միության) և Եվրոպայի գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։
Սույն ծրագրի համար ֆինանսական աջակցությունը ԳԱՏԱՀ–ին տրամադրում է ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ՔՀՄՀ)՝ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հատկացված միջոցներով։

Սույն Ծրագրի շրջանակում մրցույթի մասնակցության համար հայտերը պետք է ԳԱՏԱՀ–ին ներկայացվեն կոնֆերանսի կազմակերպման նախատեսված օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օր առաջ, համապատասխան ներքևում բերված հայտերի ներկայացման ուղեցույցի, սակայն ոչ ուշ քան 2010թ.–ի նոյեմբերի 1–ը, կամ մինչև սույն ծրագրով նախատեսված գումարների սպառումը։

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (Ms Word 97+)

Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագիր (GRASP)  2010

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը՝ ԳԱՏԱՀ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ՀՀ ԳԱԱ և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը՝ ԱՄՆ ՔՀՄՀ, մրցութային հիմունքներով դրամաշնորհներ կհատկացնեն «Ասպիրանտական հետազոտությունների աջակցության–2010»՝ ԱՀԱԾ, ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ համակարգի ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառների ասպիրանտներին։

Մրցույթի արդյունքում, որը բացառապես պայմանավորված կլինի նախագծերի գիտական կարևորությամբ, մինչև 1,8 մլն. դրամի (մոտ $5,000, որից մոտ $2,000 կտրամադրվի որպես անհատական ֆինանսական աջակցություն, $3,000–ը՝ հետազոտական և ճանապարհորդական ծախսերի համար) չափով մեկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ ԳԱԱ համակարգի հետազոտական ինստիտուտներում ասպիրանտ հանդիսացող «գիտությունների թեկնածու»–ի աստիճանի հավակնորդներին։

Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռնել սկսնակ հետազոտողներին իրականաց–նել բարձր մակարդակի հետազոտական աշխատանքներ։ Ծրագիրը հնարավորություն կտա մեծացնել.
ա. հայ երիտասարդ գիտաշխատողների հնարավորությունները լրիվ ծանրաբեռնվածու–թյամբ հետազոտական աշխատանքների վրա կենտրոնանալու համար,
բ. ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում բարձրակարգ հետազոտություններ իրականցնելու համար պահանջվող միջոցներն ու հնարավորու–թյունները,
գ. միջազգային գիտաժողովների և հանդիպումների մասնակցելու միջոցով միջազգային գիտական հանրության մեջ ավելի լիարժեք ներգրավվելու հնարավորությունները։

Բոլոր աջակցությունները հիմնված կլինեն նախագծերի անկախ փորձաքննության գնահա–տականների վրա և բացառապես պայմանավորված կլինեն մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով։
Հայտերի ներկայացման ժամկետը 2010թ. Սեպտեմբերի 30–ի ժամը 18:00–ն է։

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (Ms Word 97+)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)

Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր (ECSP)   2009

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.

Ա–դասի դրամաշնորհ – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։

Բ–դասի դրամաշնորհ –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ:

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (Ms Word 97+)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)


Միջազգային գիտական հանդիպումների և գիտաժողովների աջակցության ծրագիր (ICSP)  2009

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) մրցութային հիմունքներով աջակցություն կցուցաբերի Հայաստանում հիմնարար կամ կիրառական գիտությունների բնագավառում միջազգային գիտական հանդիպումների կամ գիտաժողովների կազմակերպմանը։ ԳԱՏԱՀ–ը աջակցություն կցուցաբերի 3, հնարավորության դեպքում նաև 4 գիտաժողովի կամ գիտական հանդիպման կազմակերպմանը, կախված որակյալ հայտերի արժեքից։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել միջազգային գիտական հանրության հետ հայ գիտաշխատողների և ճարտարագետների ինտեգրման գործընթացին։ Բացի այդ ԳԱՏԱՀ–ը ձգտում է վերականգնել նախկին Խորհրդային Միության փլուզումից առաջ Եվրասիական երկրների (նախկին Խորհրդային Միության) գիտաշխատողների և ճարտարագետների միջև գոյություն ունեցած կապերը։ ԳԱՏԱՀ–ը նաև հուսով է, որ այսպիսի կապերը կնպաստեն տարածաշրջանում առկա քաղաքական լարվածության մեղմացմանը։
Աջակցություն տրամադրելու համար առաջնահերթություն է տրվելու այն հայտերին, որոնք կապահովեն այլ եվրասիական երկրների (նախկին Խորհրդային Միության) և Եվրոպայի գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։
Սույն ծրագրի համար ֆինանսական աջակցությունը ԳԱՏԱՀ–ին տրամադրում է ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ՔՀՄՀ)՝ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հատկացված միջոցներով։

Սույն Ծրագրի շրջանակում մրցույթի մասնակցության համար հայտերը պետք է ԳԱՏԱՀ–ին ներկայացվեն կոնֆերանսի կազմակերպման նախատեսված օրվանից 30 օրացուցային օր առաջ, համապատասխան ներքևում բերված հայտերի ներկայացման ուղեցույցի, սակայն ոչ ուշ քան 2009թ.–ի սեպտեմբերի 15–ը, կամ մինչև սույն ծրագրով նախատեսված գումարների սպառումը։

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (Ms Word 97+)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)

Համալսարանական հետազոտական կենտրոնների ստեղծման ծրագիր (UCEP)  2007

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ), Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ՔՀՄՀ) հայտարարում են շնորհների մրցույթ Համալսարանական հետազոտական կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակներում։ Շնորհները կաջակցեն հիմնարար և/կամ բնական գիտությունների բնագավառում հետազոտական կենտրոնների ստեղծմանը ԵՊՀ–ում։
Յուրաքանչյուր կենտրոն կրթական գործընթաց կներմուծի գիտական հետազոտությունը, կընդլայնի ուսանողների և կրտսեր գիտաշխատողների հետազոտական հնարավորություն–ները, ինչպես նաև կնպաստի բարձրակարգ հետազոտությունների իրագործմանը, ինչպես նաև արդիական հետազոտական և լաբորատոր սարքավորումները հասանելի կդարձնի բո–լորի համար՝ հայկական և այլ երկրների բուհերի հետ համագործակցությանը նպաստելու նպատակով։
Շնորհների տրամադրումը բացառապես պայմանավորված կլինի հայտերի գիտական արժանիքներով, որոնք կբացահայտվեն միջազգային անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներով։ Երեք հարյուր հազար ԱՄՆ դոլարի ընդհանուր գումարի շրջանակներում աջակցության կարող են արժանանալ առավելագույնը երեք քսանչորսամսյա դրամաշնորհներ։ Հարյուր հազար ԱՄՆ դոլարի հասնող յուրաքանչյուր շնորհի 50%–ը պետք է ծախսվի հիմնական սարքավորումների ձեռքբերման վրա, իսկ մնացած մինչև 50%–ը՝ այլ ծախսերի համար:

Հայտերը կարող եք ներկայացնել ԳԱՏԱՀ և ՔՀՄՀ մինչև 2007թ. ապրիլի 2-ը՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ը։ Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2007թ. օգոստոսին։

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (Ms Word 97+)

Կարճատև գիտական գործուղումների ծրագիր ՀՀ գիտնականների և ճարտարագետների համար (TGP-5)  2006

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ–ը), մրցութային հիմունքներով, կտրամադրի մինչև 2500ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության խոստումնալից գիտնականներին և ճարտարագետներին՝ Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում համայնքների միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար։

Այս ծրագրի հիմնական նպատակն է խթանել միջազգային գիտական համայնքի հետ հայ գիտնականների ինտեգրման գործընթացին՝ միջազգային գիտաժողովներին և գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։

Ծրագրի տևողությունը մոտավորապես մեկ տարի է՝ սկսած 2006թ. օգոստոսի 1–ից մինչև 2007թ. հուլիսի 31–ը, կամ մինչև գումարների սպառումը։ Ծրագրին հատկացված գումարներով ԳԱՏԱՀ–ը ակնկալում է տրամադրել մինչև 14 շնորհ՝ յուրաքանչյուրը մոտ 2,500 ԱՄՆ դոլար արժողությամբ, կախված գիտաժողովի անցկացման վայրից։ Գիտական գործուղումների աջակցության ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի կողմից (ԱՄՆ ՔՀՄՀ) ԳԱՏԱՀ–ին տրամադրված շնորհի շրջանակ–ներում։


Հայտերի ներկայացման հրավերը անգլերեն լեզվով (Ms Word 97+)
Հայտերի ներկայացման հրավերը անգլերեն լեզվով (PDF)

Միջազգային գիտական հանդիպումների և գիտաժողովների աջակցության ծրագիր (ISMCS 2006-2007)  2006

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) մրցութային հիմունքներով աջակցություն կցուցաբերի Հայաստանում հիմնարար կամ կիրառական գիտությունների բնագավառում միջազգային գիտական հանդիպումների կամ գիտաժողովների կազմակերպմանը։ ԳԱՏԱՀ–ը աջակցություն կցուցաբերի 3, հնարավորության դեպքում նաև 4 գիտաժողովի կամ գիտական հանդիպման կազմակերպմանը, կախված որակյալ հայտերի արժեքից։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել միջազգային գիտական հանրության հետ հայ գիտաշխատողների և ճարտարագետների ինտեգրման գործընթացին։ Բացի այդ ԳԱՏԱՀ–ը ձգտում է վերականգնել նախկին Խորհրդային Միության փլուզումից առաջ Եվրասիական երկրների (նախկին Խորհրդային Միության) գիտաշխատողների և ճարտարագետների միջև գոյություն ունեցած կապերը։ ԳԱՏԱՀ–ը նաև հուսով է, որ այսպիսի կապերը կնպաստեն տարածաշրջանում առկա քաղաքական լարվածության մեղմացմանը։

Աջակցություն տրամադրելու համար առաջնահերթություն է տրվելու այն հայտերին, որոնք կապահովեն այլ եվրասիական երկրների (նախկին Խորհրդային Միության) և Եվրոպայի գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։

Սույն ծրագրի համար ֆինանսական աջակցությունը ԳԱՏԱՀ–ին տրամադրում է ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ՔՀՄՀ)՝ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հատկացված միջոցներով։

Սույն Ծրագրի շրջանակում մրցույթի մասնակցության համար հայտերը պետք է ԳԱՏԱՀ–ին ներկայացվեն կոնֆերանսի կազմակերպման նախատեսված օրվանից 45 օրացուցային օր առաջ, համապատասխան ներքևում բերված հայտերի ներկայացման ուղեցույցի, սակայն ոչ ուշ քան 2007թ.–ի հուլիսի 15–ը, կամ մինչև սույն ծրագրով նախատեսված գումարների սպառումը։

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (Ms Word 97+)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)

Ասպիրանտների հետազոտական աշխատանքների աջակցության ծրագիր (GRSP)  2006

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ՔՀՄՀ) մցութային հիմունքներով տասներկուամսյա աջակցություն կտրամադրեն Հայաստանի Հանրապետության այն ասպիրանտներին, որոնք շնորհի կարժանանան այս ծրագրի շրջանակներում։ Շնորհներից յուրաքանչյուրը կհասնի մինչև 5000 ԱՄՆ դոլարի՝ 2000 ԱՄՆ դոլար անհատական ֆինանսական աջակցության և 3 000 ԱՄՆ դոլար հետազոտության և գործուղումների ծախսերի համար։

Ծրագրի նպատակն է սկսնակ հետազոտողների՝ լրիվ դրույքով հետազոտության մեջ ներգրավված ասպիրանտներին տրամադրել.

ա.հնարավորություն՝ լրիվ ծանրաբեռնվածությամբ միայն ուսուցման վրա կեն–տրոնանալու նպատակով,
բ.միջոցներ՝ հիմնարար գիտությունների բնագավառում բարձրակարգ հետա–զոտություններ կատարելու համար,
գ.հնարավորություն՝ միջազգային գիտաժողովների, սեմինարների և հանդի–պումների մասնակցելու միջոցով միջազգային գիտական հանրության մեջ ներգրավվելու նպատակով։

Բոլոր աջակցությունները հիմնված կլինեն նախագծերի անկախ փորձաքննության գնահատականների վրա և պայմանավորված կլինեն յուրաքանչյուր հայտի գիտական արժանիքներով։

Հայտերի ներկայացման ժամկետը 2006թ. մայիսի 15–ի ժամը 18:00–ն է։

Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (PDF)
Հայտերի ներկայացման հրավերը հայերեն լեզվով (MS Word 97+)
Հայտերի ներկայացման հրավերը անգլերեն լեզվով (PDF)
Հայտերի ներկայացման հրավերը անգլերեն լեզվով (MS Word 97+)