ԳԱՏԱՀ–ը համոզված է, որ Հայաստանի գիտական ներուժը կգրավի իր արժանավոր տեղը միջազգային գիտական հանրության շարքերում' ինչքան էլ այդ ճանապարհը երկար ու ոլորապտույտներով լինի:

Դուք 21574 –րդ այցելուն եք 11/98–ից սկսած
Վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 12.16.17
 
Մեր մասին
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմա կերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

ԳԱՏԱՀ–ի առաքելությունն է մրցակցային դրամաշնորհների միջոցով խթանել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացմանը։ Վստահ ենք, որ գիտական գործունեության աջակցության այս մեխանիզմն է միայն առաջավոր և մրցունակ գիտական արդյունքների գրավականը, որոնք վերածվելով տեխնոլոգիական նորարարությունների, հիմք կհանդիսանան նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար։

ԳԱՏԱՀ–ը խորապես համոզված է, որ Հայաստանի հանրապետությունում զարգացվող գիտության որակը էական նշանակություն ունի ինչպես երկրի կայուն տնտեսական առաջընթացի, այնպես էլ՝ հայ ժողովրդի ապագայի համար։ Հետևաբար, մեր կարծիքով, չպետք է խնայել ոչ մի ջանք, որպեսզի երիտասարդ գիտաշխատողները ներգրավվեն հետազոտությունների գիտական արժանիքներով պայմանավորված աջակցության մրցակցային դաշտ և օգտվեն ընձեռվող հնարավորություններից։

Մեր ինտերնետային կայքը ներկայացնում է այս ուղղությամբ գործադրված շարունակական ջանքերը։ ԳԱՏԱՀ-ը աջակցում է Հայաստանի գիտությանը՝ գիտական արժանիքներով պայմանավորված մրցութային շնորհների համակարգի միջոցով, որտեղ մեր հիմնական սկզբունքներն են օրենքի պահպանումը, գործընթացի թափանցիկությունը և հավասար մոտեցումը բոլոր դիմորդների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից, գիտական կոչումից և վարչական պաշտոնից։

ԳԱՏԱՀ–ի աջակցությունների համար միակ որոշիչ պայմանը նախագծի գիտական արժանիքն է։

 
ԳԱՏԱՀ–ը, ԵԳԱԾ–ը և CRDF Global–ը շնորհավորում են «Երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագիր –2013» համատեղ մրցույթի 15*) հաղթողներին:
  1. YSSP-13-02 - Վահան Հովհաննիսյան
  2. YSSP-13-04 - Գևորգ Գևորգյան
  3. YSSP-13-06 - Արամ Մանասելյան
  4. YSSP-13-08 - Վարդան Հարությունյան
  5. YSSP-13-19 - Գոհար Ցականովա
  6. YSSP-13-21 - Ալինա Զուռնաչյան
  7. YSSP-13-22 - Սերգեյ Աբրահամյան
  8. YSSP-13-24 - Ռաֆայել Բարխուդարյան
  9. YSSP-13-26 - Լիլիթ Հովհաննիսյան
  10. YSSP-13-29 - Քրիստինե Բալյան
  11. YSSP-13-33 - Աննա Մկրտչյան
  12. YSSP-13-34 - Աստղիկ Շահխաթունի
  13. YSSP-13-41 - Բաբկեն Ավչյան
  14. YSSP-13-44 - Դավիթ Պողոսյան
  15. YSSP-13-48 - Աստղիկ Հովհաննիսյան
*) YSSP-13-16 (ղեկավար`Աստղիկ Ղազարյան) հայտի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կկայացվի մինչև 27.05.13 –ը, կախված լրացուցիչ գումարների առկայությունից:


Մրցույթի Հրավեր


Աջակցություն երիտասարդ գիտաշխատողների հետազոտություններին ԱՄՆ-ում և դրանց շարունակությանը Հայաստանում – 2011»

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի հետ համատեղ, «Աջակցություն երիտասարդ գիտաշխատողների հետազոտություններին ԱՄՆ-ում և դրանց շարունակությանը Հայաստանում – 2011» ծրագրի շրջանակներում, մրցութային հիմունքներով, կֆինանսավորեն երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողների՝ մինչև երեք ամիս տևողությամբ այցելությունը ԱՄՆ–ի որևէ գիտահետազոտական լաբորատորիա հետազոտությունների անցկացման նպատակով, որից հետո, կրկին մրցութային հիմունքներով, աջակցություն կհատկացվի Հայաստանում դրանց արդյունքների հետագա զարգացման համար։

Ծրագրի նպատակն է երիտասարդ գիտաշխատողներին և ճարտարագետներին հնարավորություն ընձեռնել.

  • ստեղծել նոր գիտական կապեր, ինչը կխթանի հայ–ամերիկյան գիտաշխատողների համագործակցությանը,
  • իրականացնել իրենց գիտական գաղափարները՝ օգտագործելով ամերիկյան ժամանակակից սարքավորումներն ու անհրաժեշտ տեխնիկայով հագեցած լաբորատորիաների հնարավորությունները,
  • աշխատանքային փորձ ձեռք բերել՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումները,
  • ինտեգրվել միջազգային գիտական համայնքին։

Դիմորդները պետք է նախատեսեն իրենց այցելությունը՝ ոչ ավել քան երեք ամսվա համար, հայցելով մինչև 8,000ԱՄՆ դոլար գումար՝ ճանապարհածախսի, վիզայի վճարի, ապահովագրության, ինչպես նաև գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հոգալու համար։ Վերադառնալուց հետո շնորհառուները, որպես շնորհի շարունակություն, կրկին մրցութային հիմունքներով, կարող են հայցել ևս 5,000ԱՄՆ դոլարի չափով աջակցություն, մեկ տարի ժամկետով, արդեն ձեռք բերված արդյունքների հետագա զարգացման համար Հայաստանում։
ԳԱՏԱՀ–ը և ՔՀՄՀ–ն կտրամադրեն մինչև 10 շնորհ։ ԱՄՆ այցելությունը պետք է նախատեսված լինի 2012թ. հունվարի 15–ից մինչև 2012թ. հունիսի 15–ը ընկած ժամանակահատվածում։
Հայտերի՝ ԳԱՏԱՀ և ԱՄՆ ՔՀՄՀ ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. սեպտեմբերի 16–ը, ժամը 18:00, Երևանի ժամանակով։ Մրցույթի արդյունքները կհայտարարվեն ոչ ուշ քան 2011թ. դեկտեմբերի 15-ին։ [Մանրամասն..]

 Կարճատև գիտական գործուղումների աջակցության ծրագիր ՀՀ գիտնականների և ճարտարագետների համար (TSP-2011)
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ–ը), մրցութային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության խոստումնալից գիտնականներին և ճարտարագետներին կտրամադրի մինչև 2000ԱՄՆ դոլար որպես ճանապարհածախս՝ Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում համայնքների միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար։Այս ծրագրի հիմնական նպատակն է խթանել միջազգային գիտական համայնքի հետ հայ գիտնականների ինտեգրման գործընթացին՝ միջազգային գիտաժողովներին և գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։ ԳԱՏԱՀ–ը կֆինանսավորի միայն այն դիմորդների ճանապարհածախսը, որոնք կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր և ֆինանսավորման աջակցության նամակներ կոնֆերանսի կազմկոմիտեից և դիմորդի կազմակերպութունից։ Այս ծրագրի տևողությունը մոտավորապես մեկ տարի է` սկսած 2011-ի օգոստոսից մինչև 2012թ. հուլիսի 31-ը, կամ մինչև առկա գումարների սպառումը։ [Մանրամասն..]

ԳԱՏԱՀ–ը , ՔՀՄՀ–ն և ՀՀ ԳԱԱ-ն հրապարակում են «Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010-ի» դրամաշնորհները
ՀՀ ԳԱԱ գիտության ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) հայտարարում են «Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010-ի» հաղթողներին [Մանրամասն..]


Նորություններ

Ս.թ. նոյեմբերի 23-26-ը ԳԱՏԱՀ–ը «Elsevier B.V.»–ի մասնագետների մասնակցությամբ կազմակերպեց ուսուցողական սեմինարներ՝ հանրապետության գիտական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար` «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, գիտնականներ, տարատեսակ վարկանիշներ և այլ` գիտական տեսանկյունից արժեքավոր, տեղեկատվական հնարավորություններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով։
Սեմինարները վարում էին հանրահայտ Elsevier B.V. հրատարակչության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Թուրքիայի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բաժանորդների զարգացման համակարգող Ահմեդ Աբդելռահման Ռոստոմը և Ալի Ջալալ Ջալալին` Իրանի, Հայաստանի և Աֆղանստանի Elsevier B.V. հրատարակչության համակարգող։

Սեմինարի նյութերը կարող եք վերբեռնել այստեղ։ demo.pdf   SciVerse_SD_Armania.pdf


ԳԱՏԱՀ–ը , ՔՀՄՀ–ն և ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն հրապարակում են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2009-ի» դրամաշնորհները

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) հայտարարում են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2009 -ի» հաղթողներին.
Ասպիրանտների աջակցության ծրագիր («Ա–դասի դրամաշնորհներ»)
[Մանրամասն..]


Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2009

I. Ներածություն ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (ԱՄՆ ՔՀՄՀ) ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.

«Ա–դասի դրամաշնորհ» – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։

«Բ–դասի դրամաշնորհ» –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ։ [Մանրամասն..]

Մեր կոնտակտային տվյալներն են.
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ)
Ազատության պող. 26, Երևան–375014, Հայաստանի Հանրապետություն [Ուղեցույց]
Հեռ.՝ (374-10)-28-81-92
Ֆաքս՝ (374-10)-28-13-80
Էլ. փոստ՝ info@nfsat.am