ԳԱՏԱՀ–ի նպատակներն են.
Կանխել Հայաստանի գիտական ներուժի կազմալուծումը և չհանդիսանալ նրա վերջնական քայքայման
ականատեսը։
Ստեղծել պայմաններ Հայաստանից գիտնականների և ճարտարագետների արտահոսքի կանխման համար։
Նպաստել երիտասարդ սերնդի ներգրավմանը գիտության բնագավառ՝ նրանց համար ստեղծելով
բարենպաստ պայմաններ։
Նպաստել Հայաստանի գիտական համայնքի ինտեգրմանը միջազգային գիտական հանրության հետ։
Աջակցել Հայաստանի գիտական ներուժի զարգացմանը և այդպիսով նպաստել Հայաստանի տնտեսական
զարգացմանը։
ԳԱՏԱՀ–ի գործունեության սկզբունքներն են.
ԳԱՏԱՀ–ը հավատարիմ է կառավարման երեք սկզբունքների. օրինականություն, գործունեության
թափանցիկություն և հավասար մոտեցում բոլոր մասնակիցների նկատմամբ։
ԳԱՏԱՀ–ի բոլոր աջակցություններն ունեն մրցութային բնույթ՝ անկախ նախագծի հեղինակի գիտական
կոչումից և պաշտոնից։
ԳԱՏԱՀ–ի աջակցությունները բացառապես պայմանավորված են հայտերի գիտական արժանիքներով,
որոնք բացահայտվում են նախագծերի գիտական անկախ միջազգային փորձաքննության միջոցով։
ԳԱՏԱՀ–ի միջոցները հասցեագրվում են ոչ թե կազմակերպություններին, այլ անմիջապես գիտախմբերին
և գիտնականներին՝ որպես աջակցություն նրանց նախաձառնություններին։
ԳԱՏԱՀ–ի բոլոր մրցույթները հիմնված են հայտերի ներկայացման բաց հայտարարության սկզբունքի վրա,
և դրանց արդյունքները բացահայտ կերպով հայտարարվում են:
Որպես կանոն, փորձագետների անստորագիր կարծիքները և դիտողությունները վերադարձվում են
դիմորդներին, որպեսզի օգնեն նրանց պատրաստվելու նմանատիպ այլ մրցույթներին։