Մեր համագործակիցները
Հիմնադրման օրվանից ի վեր ԳԱՏԱՀ–ը համագործակցել է այնպիսի հեղինակավոր արտասահմանյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝
ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (US CRDF),
Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS),
Գիտության ազգային հիմնադրամը (NSF)։
ԳԱՏԱՀ–ը փորձում է նպաստել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի հզորացմանը՝ համագործակցելով Սփյուռքի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝
Ամերիկայի հայ ճարտարագետները և գիտնականները (AESA),
Հայկական միացյալ հիմնադրամը (UAF),
Ծովածոցի շրջանի հայաստանյան ընկերները (BAFA),
Ծոմ Հայաստանի համար կազմակերպությունը (FFA)։
Մենք ՔՀՄՀ–ին պարտական ենք 1997թ. մեր գործունեության սկզբնավորումից ի վեր մեզ տրամադրած ամենամեծ ու երկարատև աջակցության համար։ ՔՀՄՀ–ի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հաջորդ էջում։