Դժվար է դեռևս լիարժեք գնահատական տալ ԳԱՏԱՀ–ի գործունեությանը, քանի որ դա կարող է անել միայն ապագան։ Բայց և այնպես, համադրելով հայտարարված նպատակները, որոնց նշանակետը Հայաստանի գիտության համակարգի արժանավոր տեղն է միջազգային գիտական շարժման շարքերում, կարելի է արձանագրել ԳԱՏԱՀ-ի որոշակի ձեռքբերումների մասին:
ԳԱՏԱՀ–ի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ տրամադրվող աջակցությունները բացառապես պայմանավորված են նախագծերի գիտական արժանիքներով և մեր գործունեության երեք առաջնային սկզբունքներով, որոնք են՝
օրինապահությունը,
թափանցիկությունը
և հավասարությունը։